211652_close_icon
views-count37168 դիտում article-date 13:15 30-10-2014

Պատկան մարմինների անգործության պատճառով 17-ամյա ուսանողուհին հայտնվել է հիվանդանոցում. ո՞վ է պատասխան տալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հոկտեմբերի 26-ին տեղեկություն էր հրապարակել Շիրակի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդ աղջկա մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը Գյումրիի բժշկական կենտրոնից «կատատրավմա, զուգակցված փակ ողնաշարային վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք, թոքերի սալջարդ, կողերի բազմակի կոտրվածքներ, աջից՝ անրակի և թիակի կոտրվածքներ» ախտորոշմամբ ռեամոբիլով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Հարություն Մանգոյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ Դիանային հիվանդանոցում ցուցաբերվել է ինտենսիվ թերապիայի և ախտորոշման լիարժեք ծավալ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ նեղ մասնագետների խորհրդատվությունները: Աղջիկը հիվանդանոց է ընդունվել ծանր վիճակում, սակայն այս պահին գտնվում է ծանր կայուն վիճակում: Գիտակցությունը պարզ է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դիանան գերազանցությամբ սովորում է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի 1-ին կուրսում: Այդ օրը Գյումրի քաղաքի տոնի հետ կապված նա իր մի քանի կուրսեցիների հետ այցելել է Գյումրի, որպեսզի հերթական օպերատորական նկարահանումները կատարեն: Սիրելով ու տարված լինելով օպերատորական աշխատանքով՝ նա կուրսեցիների հետ այցելում է Գյումրի քաղաքի կենտրոնական այգում գտնվող, դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չգործող Հին թատրոնի շենք, ու քանի որ շենքը, ըստ իրենց, իրենից ներկայացնում է պատմամշակութային արժեք, ցանկացել են լուսանկարել շենքը: Մի քանի կադրեր անելուց հետո Դիանան բարձրացել է վերև, սակայն, ցավոք, առաստաղը փլուզվել է, և նա մոտ 8 մետր բարձրությունից վայր է ընկել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առաջին կուրսի կինոռեժիսուրայի բաժնի ուսանողներ Ներսես Ավետիսյանը և Մերի Մկրտչյանը, ինչպես նաև առաջին կուրսի օպերատորական բաժնի ուսանող Անի Սարգսյանը նշեցին, որ շտապ օգնությունն օպերատիվորեն է ժամանել դեպքի վայր, իսկ իրենց առաջինն օգնության են հասել շարքային գյումրեցիները և օգնել են, որպեսզի տեղափոխեն Դիանային հիվանդանոց: «Մենք Դիանային շուտափույթ ապաքինում ենք մաղթում, սակայն չենք կարող մեր զայրույթը չհայտնել Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի «փափկասուն» չինովնիկներին, որ եթե նման շինություններ կան, իսկ Գյումրիում դրանց պակասը չկա, ապա նրանք պարտավոր են նշված տարածքներում անվտանգության գոտիներ ստեղծել՝ ցուցանակներ տեղադրել, որ այդ շենքերը գտնվում են վթարային վիճակում և մեծ վտանգ են ներկայացնում իրենցից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե իրենց «թափանները» հարկատուների հաշվին հաստացրած պաշտոնյաները ցուցանակներ տեղադրեին, ապա վստահ ենք, որ ուսանողները չէին համարձակվի մտնել շենք և տեղի չէր ունենա այդ դեպքը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի ոչ մի պաշտոնյա մինչև հիմա նույնիսկ «թամահ» չի արել այցելել իրենց մեղքով հիվանդանոցում հայտնված Դիանային, ու եթե բարոյական հատկանիշներ ունենան, կարծում ենք, որ այս հրապարակումից հետո մարդկային քայլով հանդես կգան: Դիանայի ծնողներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ իրենք նրանցից ոչինչ չեն սպասում: Իրենց միակ խնդրանքն այն է, որ տեղադրվեն ցուցանակներ և հսկողություն սահմանվի նման վայրերում՝ հետագա ողբերգություններից խուսափելու համար: Նրանք նաև իրենց շնորհակալությունը հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնին՝ Դիանային ցուցաբերած բժշկական և մարդկային օգնության համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը հետամուտ է լինելու խնդրին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր