211652_close_icon
views-count7735 դիտում article-date 14:26 11-09-2018

Նոր ծանոթություն Հայաստանի հետ. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։ Պատվո Հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։ «Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երևանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաև՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։ «Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր