211652_close_icon
views-count1279 դիտում article-date 16:50 10-09-2018

Սրճեփ սարքից կատարված գողությունը բացահայտվեց

Հունիսի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ հունիսի 21-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 22-ի ժամը 10.15-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի թիվ 16/4 հասցեի գետնանցումում գտնվող՝ իրեն պատկանող սրճեփ սարքի դետալները ծռելու միջոցով, գողացել են մետաղադրամի ընդունիչ սարքը, որի մեջ եղել է 20.000 դրամ՝ պատճառելով 150.000 դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը ներկայացվել է քննչական բաժին: Կարեն Ա.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր