4537 դիտում
23:39 08-09-2018
Մշակույթի գործիչները կոչ են արել չանցկացնել «Եվրատեսիլը» Իսրայելում
Տարբեր երկրների ավելի քան 140 մշակութային գործիչներ կոչով դիմել են «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներին՝ պահանջելով Իսրայելին զրկել 2019 թվականին մրցույթն իր մոտ անցկացնելու իրավունքից:
Կոչը ստորագրած երաժիշտներն ու արտիստները հակառակ դեպքում առաջարկում են բոյկոտել մրցույթը. նրանց կարծիքով, չի կարելի «Եվրատեսիլը» անցկացնել մի երկրում, որը խախտում է պաղեստինցիների իրավունքները:
«Եթե «Եվրատեսիլ-2019»-ը անցկացվի Իսրայելում, այն պետք է բոյկոտել, քանի որ արդեն մի քանի տասնամյակ շարունակ Պաղեստինում ոտնահարվում են մարդու իրավունքները», նշված է տեքստում:
Ստորագրողների թվում են «Եվրատեսիլի» մի քանի նախկին մասնակիցներ, դանիացի ռեժիսյոր Նիլստ Վեստը, Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից Ռոջեր Ուոթերսը և ուրիշներ:
Նշենք, որ հաջորդ տարի «Եվրատեսիլը» ընդունելու է Իսրայելը, քանի որ Լիսաբոնում կայացած մրցույթում հաղթեց հրեական պետության ներկայացուցիչ, երգչուհի Նետա Բարզիլայը:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
08:58 05-04-2014
Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը․ ՀԺ
1493 դիտում
11:15 27-05-2016
Մեծ յոթնյակի երկրները Հյուսիսային Կորեայից պահանջել են այլևս հրթիռային ու միջուկային փորձարկումներ չանցկացնել
1552 դիտում
14:09 12-10-2023
Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվող հայերին
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
964 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
991 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն