14813 դիտում
16:42 08-09-2018
Ի հեճուկս առկա որոշ վատատեսության, մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը
Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փայլուն գործընկերային հարաբերություններ. այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես Մոսկվայից հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/946514.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, նա նախ շնորհավորեց Ռուսաստանի ղեկավարին Մոսկվայի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է այցելել ՌԴ մայրաքաղաք նման ջերմ մթնոլորտում։ Վարչապետի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների հաճախակիությունը վկայում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հատուկ բնույթի մասին։
«Ի հեճուկս թե հայկական, թե ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ վատատեսության, պետք է նշել, ո մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։ Կարծում եմ, որ մեր գլխավոր նպատակը ու խնդիրն է՝ փորձել բացել հարաբերությունների ողջ ներուժը»,- ասաց Փաշինյանը։
Նա, մասնավորապես ընդգծեց, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար կապերի ամրապնդման ոլորտներում։
«Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Վստահ եմ, որ դրանք կլուծվեն՝ հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունների հետաքրքրությունները, հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը։ Շատ ուրախ եմ, որ մեր ռուս գործընկերներն ամեն անգամ մեր հարաբերությունների մասին խոսելիս ընդգծում են այս սկզբունքային հարցերը»,- հայտարարեց Փաշինյանը։
ՌԴ նախագահը ևս ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը՝ նշելով, որ դա երևում է երկկողմ հարաբերությունների բազմադարյա պատմության ողջ ընթացքում։ «Ներկայում մեր հարաբերությունները զարգանում են ակտիվորեն բոլոր ուղղություններով, այդ թվում և քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական ակտիվության ոլորտներում»,- ընդգծեց Պուտինը։
Լրատվամիջոցների համար կարճ հայտարարություններից հետո կողմերը շարունակեցին զրույցը փակ դռների հետևում։
Նշենք, որ Կրեմլում Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը կհանդիպի հայ գործարար շրջանակների հետ։
Նմանատիպ նյութեր
3948 դիտում
15:36 15-06-2018
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
889 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
766 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
667 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին