«Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հարգելի գործընկերներ,
Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում լսվեցին կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների զեկույցները: Հավանության արժանացվեց Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը՝ ընտրական իրավախախտումների համար սահմանված քրեական պատասխանատվությունը խստացնելու հետ կապված դրույթները:
Միաժամանակ որոշում ընդունվեց սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացնել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որի կապակցությամբ սիրով հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին մասնակցելու և լուսաբանելու սույն միջոցառումը:
[b] ՕԵԿ մամլո ծառայություն[/b]