211652_close_icon
views-count5268 դիտում article-date 16:25 05-09-2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին՝ կապված ամերիկահայ աստղ Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ։ Ինչպես հայտնում է Интерфакс-Азербайджан-ը, Գիլը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված բողոքի նոտան։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը «լուրջ քայլ է ակնկալում» ամերիկյան կողմից Բելզերյանի հարցում։ Բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով, ինչով «խախտել է Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», բացի այդ, նա «անօրինական կերպով» զենք է ձեռք բերել այնտեղ ու ցուցադրական կրակ բացել դրանից։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «հակասում են ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով։ Բիլզերյանն էլ արձագանքել էր Ադրբեջանի որոշմանը և Twitter-ի իր էջում գրել, որ եթե ադրբեջանցի պաշտոնյաներն Ինտերպոլի միջոցով ձերբակալեն իրեն, դա վատ կավարտվի նրանց համար: Ամերիկահայը People ամսագրին պատմել էր, որ ադրբեջանական իշխանությունները Հայաստան այցելած իրենց խմբից միայն իր նկատմամբ են հետախուզում հայտարարել:

Նմանատիպ նյութեր