211652_close_icon
views-count50581 դիտում article-date 21:02 01-09-2018

Գողթեցիները վստահ են. վերջապես սայլը տեղից շարժվում է. զբոսաշրջիկները վանական համալիր կհասնեն անվտանգ, ոչ թե ժայռեր մագլցելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կապի, տրանսպորտի և տեխնոլոգիաների նախարարությունն ու «Հայավտոճան» ընկերության և Կոտայքի «Ճանշինի» աշխատակիցները երևի թե վերջապես կավարտեն գրեթե 1 ամիս Գողթ գյուղում՝ Գողթի վանական համալիր տանող ճանապարհահատվածի վերջնական բացման աշխատանքները: 2 օր է, Կոտայքի «Ճանշինը» սրտացավ մոտեցում է ցուցաբերում աշխատանքներին ու կատարում է հսկայածավալ աշխատանքներ: Ճանապարհը քանի օր փակ է, սակայն դա չի խանգարում զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք պայթեցման հետևանքով ժայռաբեկորների վրայով մագլցելով, հասնեն վանական համալիր: Աշխատանքներին ամեն օր մասնակցում է նաև Գողթ վարչական շրջանի ղեկավարը, տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները: Գողթեցիները վստահ են, որ այս անգամ սայլը տեղից կշարժվի ու կունենան որակյալ ու ավտանգ ճանապարհ: Ինչպես ավելի վաղ հայտնել է [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/01/1104306/]SHAMSHYAN.com[/url]-ը, օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում՝ Գեղարդ վանական համալիր չհասած ճանապարհահատվածում, հսկայական ժայռաբեկորների և քարերի թափում է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/01/1104306/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գողթ գյուղի ղեկավար Կարեն Գաբրիելյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը՝ հրամանատար, ՓԾ կապիտան Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հսկայական ժայռաբեկորները փակել են Գեղարդ վանական համալիրի ճանապարհը: Փրկարարները կատարել են հետախուզական աշխատանքներ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ եթե գյուղապետարանը, փրկարարներն ու ոստիկանները օպերատիվորեն ժամանել են, ապա 3 ժամից ավելի է, Կոտայքի մարզպետարանից, կապի և տրանսպորտի նախարարությունից, տեղական ճանշինից ոչ մի պաշտոնյա չկա, հավանաբար նրանք «Մսրա Մելիքի քուն են մտել»: Հսկայական ժայռաբեկորները հեռացնելու համար պետք է օգտագործվի հատուկ տեխնիկա, իսկ մինչ այդ իրենից լուրջ վտանգ ներկայացնող մի ահռելի հատված պետք է պայթեցվի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Կ. Գաբրիելյանն ասել էր. «Մի քանի անգամ այս խնդիրը լուծելու նպատակով դիմել ենք պատկան մարմիններին, ամեն անգամ նույն պատասխանն են տվել՝ գումար չկա, կլինի կանենք, յոլա գնացեք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր