3054 դիտում
15:33 01-09-2018
Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը. Արմեն Սարգսյան
Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չմեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները: Եթե Սահմանադրությանն ու մեր պետականությանը վտանգ սպառնա, այդ ժամանակ ես ելույթ կունենամ, բայց վտանգ չեմ տեսնում: Ճանապարհներ փնտրելը, կարծիք արտահայտելը, խոսակցությունները՝ բնականոն իրավիճակ է»,- «[url=https://armenpress.am/arm/news/945737.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագահը և հավելեց, որ իր դերն այն է, որ չհարի որևէ կուսակցության, գաղափարախոսության և իր մեջ, որպես անհատ, կրի արժեքներ՝ պետություն, անկախություն և Սահմանադրություն:
Օգոստոսի 17-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:
Նմանատիպ նյութեր
3038 դիտում
19:13 26-05-2016
Կառլ-Հայնց Ռումենիգե. Մարիո Գյոտցեն պետք է որոշում կայացնի
4666 դիտում
19:33 15-05-2021
Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է կայացնի երեք որոշում. Արթուր Ղազինյան
Այս բաժնից
850 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
655 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու