211652_close_icon
views-count2878 դիտում article-date 16:53 31-08-2018

Հայ-Ռուսական և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանները խորացնում են համագործակցությունը

Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ամբիոնի հայագիտության ուղղության ղեկավար, հայագետ Պիտեր Կաուինը: Այցելության ընթացքում նա հանդիպել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի, ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանի և ՀՌՀ-ի Միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Սվետլանա Մաշուրյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՌՀ-ի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) միջև համագործակցությունն ընդլայնելու հետ կապված հարցեր: ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է Հայ-Ռուսական համալսարանի գործունեությունն և գիտակրթական ծրագրերը: Կողմերը նաև կարևորել են երկու համալսարաններում հայագիտական ուսումնասիրությունների հետագա խորացումը: Հիշեցնենք, որ ս.թ. հունիսին Հայ-Ռուսական համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագիրը Լոս Անջելեսում ստորագրել են ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը և Կալիֆոռնիայի համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան Դեվիդ Շամբերգը: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր