211652_close_icon
views-count2207 դիտում article-date 15:32 29-08-2018

Հայտարարվել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ

ՀՀ կառավարությունը որդեգրել է բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու քաղաքականություն՝ զարգացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները: Թվայնացման գործընթացի գլխավոր խնդիրներից մեկը հասանելի և պաշպանված ենթակառուցվածքների առկայությունն է, օգտվողների թվային հմտությունների բարձրացումը ու կիբերանվտանգության ապահովումը: Հասանելի և պաշպանված ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով ՀՀ-ում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների պահոց, որը ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափորոշիչներ: Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու փուլով գնման մրցույթ: Գնման հայտերն ընդունվում եմ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը՝ ժամը 15:00-ն: Հայտի լրացման և ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37410590047 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր