slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված՝ ուսանողների կրթաթոշակի գումարները
211652_close_icon

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված՝ ուսանողների կրթաթոշակի գումարները

views-count4939 դիտում article-date 20:30 27-08-2018
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սպիտակի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին հատկացվող ամսական 4750-ական ՀՀ դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով մի շարք ուսանողների ստորագրությունները, ստացել են վերջիններիս անվամբ ելքագրված կենսաթոշակները: Այդ կերպ, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 3.068.000 ՀՀ դրամը: Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով 2018 թվականի օգոստոսի 25-ին որոշում է կայացվել Սպիտակի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ջ.Թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հիշյալ հոդվածներով վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Ջ.Թ. ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր