Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչու չի վախենում իմպիչմենտից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչու չի վախենում իմպիչմենտից: Ամերիկյան առաջնորդը վստահ է, որ իրեն հնարավոր չէ պաշտոնանկ անել, քանի որ որևէ հանցավոր արարք թույլ չի տվել:
«Դուք չեք կարող իմպիչմենտ հայտարարել, երբ չկա հանցանք: Մոռացեք դա», հայտարարել է Թրամպը՝ ելույթ ունենալով հանդիսավոր ճաշկերույթին, որը նվիրված է եղել լրագրողական հեղինակավոր «Գրիդիրոն» ակումբի հիմնադրման 133-ամյակին:
Բացի այդ, Թրամպն իր ելույթում հիշատակել է որոշ քաղաքական հակառակորդների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիիին: Նախագահը նրան բնութագրել է որպես «խելագար, բայց լավ կնոջ»:
Ավելի վաղ Կոնգրեսի դեմոկրատ անդամները բազմիցս կոչ էին արել իմպիչմենտ հայտարարել Թրամպին, քանի որ նա չարաշահում է իր լիազորությունները և խանգարում է ԱՄՆ-ի վարչակազմի և Մոսկվայի ենթադրյալ կապերի առթիվ ընթացող հետաքննությանը: