211652_close_icon
views-count13561 դիտում article-date 12:39 25-08-2018

Գողություն Գեղարքունիքի մարզում. գիշերը թալանել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գրասենյակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 57-ամյա Սպանդար Գրիգորյանը և հայտնել, որ իրենց գյուղի «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը պատկանող գրասենյակից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ ժամը 00:05-ից մինչև 01:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված ապահովագրական ընկերության գրասենյակի դուռը հրել-բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել «Samsung» տեսակի մոնիտոր, «Canon» և «Epson» տեսակի 2 հատ տպիչ, «Ucom»-ի ինտերնետային կրիչ և մոտ 120 հազար դրամ գումար: Ս. Գրիգորյանը, ով աշխատում է նշված ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալ, ոստիկաններին հայտնել է, որ ընկերությունը կրել է մոտ 400 հազար դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր