211652_close_icon

Տավուշի Դիտավան համայնքում բացվել է արգենտինահայ բարերար Արմեն Էքզերճիէանի անվան մարզահամալիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3410 դիտում article-date 17:47 24-08-2018
Տավուշի Դիտավան համայնքում բացվեց արգենտինահայ բարերար Արմեն Էքզերճիէանի անվան մարզահամալիրը: Դիտավանցի փոքրիկները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի դասերին մինի ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղալ, մարզադահլիճը հարմար է տարբեր սպորտաձևերի պարապմունքների համար: Նույն շենքում գործելու է նաև նախակրթարան: Էքզերճյանները Համահայկական հիմնադրամի պատվավոր անդամ են, նրանց ֆինասավորմամբ է Դիտավանում վերակառուցվել դպրոցը, լուծվել ջրի ու գազի խնդիրը: Արգենտինահայ բարերարները նաև դրամական ու սոցիալական աջակցություն են տրամադրում դիտավանցիներին. այսօր դրամական աջակցություն ստացան 35 նորաստեղծ ընտանիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր