211652_close_icon
views-count129749 դիտում article-date 12:54 24-08-2018

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա երիտասարդը Mercedes-ով կողաշրջվել ու հայտնվել է ձորում. վարորդը, ում ծննդյան օրն էր այսօր, տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Սևակ Հայրապետյանը Սևան քաղաքից դեպի Ծաղկունք գյուղ տանող ճանապարհին՝ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 OS 250 ավտոմեքենայով, դեռևս անհայտ պատճառներով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացիները տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Սևանի քննչական բաժնի քննիչ Վահագ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենասն տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 1 երեխա, գյուղում նրան ճանաչում էին պարկեշտ, ընտանիքին նվիրված անձնավարություն և այսօր նրա ծննդյան օրն էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր