211652_close_icon
views-count104713 դիտում article-date 14:45 23-08-2018

Արտակարգ ու լարված իրավիճակ Կոտայքի մարզում. Գեղարդ-Վանական համալիր ճանապարհը պայթեցումից հետո երկկողմանի փակվել է. պատկան մարմինները հօդս են ցնդել. գյուղացու հույսը կրկին վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության և Կոտայքի «Ճանշինի» պատասխանատուները հերթական պայթեցումը իրականացրեցին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական անգամ պայթեցման եղանակով փլուզեցին հսկայական ժայռաբեկորներ, ինչի պատճառով Գեղարդ-Վանական համալիր ճանապարհը երեկվանից երկկողմանի դարձել է փակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Արդեն մի քանի օր է՝ էս նույն վիճակն է: Երթևեկությունը նշված հատվածում դարձել է ոչ կանոնավոր: Չգիտենք, թե երբ է վերջնականապես վերանալու այդ խնդիրը: Գալիս պաթեցնում են ու մի 2 օր պատասխանատուների «իզ ու թոզը» չի երևում: Հո միայն պայթեցնելով չի: Բա ճանապարհից ով պետք է հեռացնի այդ հսկայական ժայռաբեկորները»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ բավականին լարված էր իրավիճակը նշված հատվածում, քանի որ նախորդ պայթեցումների հետևանքով հսկայական ժայռաբեկորները գլորվել ու լցվել էին քաղաքացու սեփականությունը հանիդսացող այգին՝ վնասելով մի քանի ծառեր: Եթե այդ ժամանակ քաղաքացին հանդուրժել էր, ասելով, որ վանք տանող ճանապարհը բացելու համար է, ապա երեկ նա պատրաստ էր իր ընտանիքի անդամներով պառկել պայթեցվող հատվածում, հայտարարելով, որ պատկան մարմինները մինչև թուղթ չտան, որ վնասի դեպքում ինքը փոխհատուցում ստանա, չի թույլատրի, որպեսզի պայթեցումն իրականացվի: Ի վերջո, «Հայավտոճան» ընկերության տնօրենի և Գողթի գյուղապետի հետ բանակցությունների արդյունքում գյուղացիները համաձայնեցին, որպեսզի կատարվեն պայթեցման աշխատանքները, ինչը բարեհաջող անցավ, ոչ մի ծառ ու թուփ չտուժեց, սակայն միակ խնդիրն հիմա էլ կայանում է նրանում, որ երեկվանից դրա արդյունքում ճանապարհը երկկողմանի փակ է ու ոչ ոք մատը մատին չի խփում, իսկ զբոսաշրջիկներն էլ կես ճանապարհց հետ են վերադառնում՝ «բարի խոսքերով» հիշելով Կոտայքի Ճանշինին, Կապի նախարարությանն ու «Հայավտոճանին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր