211652_close_icon
views-count67140 դիտում article-date 14:19 22-08-2018

Տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է Mitsubishi-ն վթարային իրավիճակ ստեղծում BMW-ի վարորդի համար ու գող կատվի նման դիմում փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 18-ին Երևանի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել BMW-ի և Daewoo Hatc մակնիշի ավտոմեքենաների բախումը: Տեսանյութում ֆիքսվել է, թե ինչպես է Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ ստեղծել BMW-ի վարորդի համար, ով այնուհետև ճողոպրելով՝ դեպքի վայրից հեռացել է: Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում ուսումնասիրվելու է նաև նշված վարկածը ու երևի թե կհիմնավորվի, որ BMW-ի վարորդի համար ստեղծվել է վթարային իրավճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/18/1103374/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում, բախվել են Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Էդգար Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 35 RP 505 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Daewoo Hatc մակնիշի 35 GL 014 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo Hatc-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Նիկողոսյանն ու տեսուչ Արթուր Հարությունյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի Էրեբունու բաժնի ծառայողները և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Daewoo Hatc-ի վարորդի ու ուղևորի ինքությունը: Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում BMW-ի վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ ինքը չի հիշում ինչպես է տեղի ունեցել վթարը, սակայն վթարի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի ականատեսներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով BMW-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը, իսկ վթարային իրավիճակ ստեղծող վարորդը հեռացել է դեպքի վայրից»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր