«Դետք» երաժշտական խումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը. ձայնասկավառակում ներառված են զինվորական-հայրենասիրական երգեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դետք» երաժշտական խումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ «[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին լույս տեսած «ԴԻՏԱԿԵՏ #21» ձայնասկավառակում ներառված են զինվորական-հայրենասիրական երգեր։
Դրանք խմբի տղաները գրել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում: «Պաշտպանության նախարարության շնորհիվ տղաները իրենց ծառայությունն անցկացրել են նույն զորամասում, ինչն էլ ստեղծագործական կյանքով զբաղվելու հնարավորություն է տվել»,- նշեց խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը։
Շնորհանդեսին ընթացքում տեղի ունեցավ նաև «Դետք»-ի «Պարույրի հետ» տեսահոլովակի պրեմիերան, այն նվիրված է Պարույր Սևակի հիշատակին։
Միջոցառմանն աջակցել են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի մշակութային հիմնադրամը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի