211652_close_icon
views-count58195 դիտում article-date 19:12 15-08-2018

Շիրակի մարզում խոշոր ավտովթարի են ենթարկվել Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները․ նրանց օգնության են հասել Արթիկի ոստիկաննները, փրկարարներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Եվգենի Կոլեսնիչենկոն իր վարած ЗИЛ 131 մակնիշի 0032 YՕ 94 բեռնատարով, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած Արթիկի Շտապօգնության բժիշկներն ու փրկրարարները օգնություն են ցուցաբերել Ե․ Կոլեսնիչենկոյին և ուղևոր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 23-ամյա Անդրեյ Գրուտիկովին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Ս․ Յաշկոյի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայում, որպես զինծառայողներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր