Հակառուսական նոր պատժամիջոցները լուրջ հարված կհասցնեն նաև ԱՄՆ-ի տնտեսությանը. The Hill
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները կարող են լուրջ հարված հացնել նաև Միացյալ Նահանգների տնտեսությանը: Այս մասին գրում է [url=http://thehill.com/opinion/international/400984-new-sanctions-would-hurt-russia-but-hurt-american-industry-more]The Hill[/url]-ը` նշելով, որ հետևանքները կանդրադառնան բոլոր ոլորտների վրա:
Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում ամերիկյան ընկերությունները ստիպված կլինեն լքել ռուսաստանյան շուկան՝ «Ընտրությունները սահմանափակումների միջոցով պաշտպանելու մասին օրինագծի» համաձայն: Սա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-ի տնտեսության վրա:
Նշվում է, որ այդ դեպքում ամերիկյան բիզնեսը ստիպված կլինի ոչնչացնել համատեղ ձեռնարկությունները, ինչը կդառնա ֆինանսական լուրջ կորուստների պատճառ: