Արտուրո Վիդալ. Ես «հակամադրիստ» չեմ, անձնական հաշիվներ չունեմ «Ռեալի» հետ
«Բարսելոնայի» նորեկ Արտուրո Վիդալը անդրադարձել է կատալոնական ակումբ իր տեղափոխությանը:
«Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» հայտնվել, այն իմ համար աշխարհի լավագույն ակումբն է: Ես այստեղ եկել եմ ամեն ինչ նվաճելու համար: Սա «Բավարիայի»համեմատ քայլ առաջ է:
«Ցանկանում եմ իմ ներդրումն անել և օգնել թիմակիցների նվաճել բոլոր տիտղոսները: Հուսով եմ, որ առաջիկա 3 տարիներին մենք դա կանենք:
Չեմ կարծում, թե ես ինչ որ անձնական հաշիվներ ունեմ «Ռեալի» հետ, բացի իմ գլխավոր նպատակից՝ նվաճել Չեմպիոնների լիգան: Հուսով եմ դա անել «Բարսելոնայի» հետ», ասել է Վիդալը: