Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մոտ 5000 հոգի կժամանի Հայաստան. չի բացառվում, որ նրանց մի մասին կտեղավորեն Երևանից դուրս․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկտեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցելեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպասվում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով:
Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, և շատերն են ցանկանում գալ, տեսնել Հայաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյուրանոցների հետ կապված: Եվ չի բացառվում, որ որոշում կայացվի պատվիրակություններին տեղավորել նաև Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժն ապահովելը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]