Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը բանակցում է ՌԴ սահմանապահ և մաքսային մարմինների հետ
«Վերին Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի շուրջ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը բանակցություններ է անցկացրել ռուսաստանյան սահմանապահ և մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների (առաջնահերթ՝ երեխաներով ուղևորների և մեծահասակների) անցակետով բացթողնումն արագացնելու նպատակով։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ անցակետում գոյացած հերթը նվազել է: