211652_close_icon
views-count2325 դիտում article-date 20:32 14-12-2016

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում ունեցավ Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի նորընտիր նախագահ Ալեքսանդր Իշենկոյի հետ

Դեկտեմբերի 13-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի նորընտիր նախագահ Ալեքսանդր Իշենկոյի հետ: Ողջունելով ՀՀ գլխավոր հյուպատոսին՝ Օրենսդիր ժողովի նախագահը գոհունակությամբ նշեց, որ Ռոստովի տարածաշրջանը բազմաթիվ տնտեսական և մշակութային կապեր ունի Հայաստանի հետ: Ալեքսանդր Իշենկոն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Հայաստանի մարզերի և Ռոստովի տարածաշրջանի միջև առկա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված բոլոր նախագծերին: ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհավորեց Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա ակտիվ ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար կարևոր հիմք են հանդիսանում նաև սերտ միջխորհրդարանական կապերը: Այդ համատեքստում Վարդան Ասոյանը կարևորեց ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որի վերջին նիստը կայացել էր անցյալ ամիս Երևանում։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը, քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ռոստովի մարզի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը, արծարծվեցին առկա խնդիրները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկկողմ տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման համատեքստում կարևորվեց գործարար ոլորտի ներակայացուցիչների պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Երևան» առևտրի տան ստեղծան նախագծին առնչվող հարցերին

Նմանատիպ նյութեր