7158 դիտում
21:13 03-08-2018
Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ. ՔԿ նախագահ
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել Քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և նրանց տեղակալները։ Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ ՔԿ նախագահն անդրադարձել է կազմակերպչական բնույթի հիմնախնդիրներին, աշխատանքային ու կատարողական կարգապահությանը։
Ընդգծելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անզիջում պայքարի հրամայականը՝ Հայկ Գրիգորյանն այդ համատեքստում կարևորել է քննիչների բարեխիղճ, սրտացավ և պատասխանատու վերաբերմունքն իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ։
«Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ և շատ կարևոր է յուրաքանչյուր քննիչի ջանասիրությունն իր վարույթում քննվող քրեական գործերի նկատմամբ, վարքագիծն ու կեցվածքը՝ ընդհանրապես»,- ասել է ՔԿ նախագահը և կարևորել յուրաքանչյուր գործով քաղաքացիների հետ տարվող աշխատանքները:
«Քննիչների որոշումները պետք է ոչ միայն դատավարական առումով լինեն հիմնավորված ու փաստարկված, այլ նաև բացատրելի, հասկանալի։ Շատ հաճախ վստահ լինելով ձեր որոշումների հիմնավորվածության վրա՝ պատշաճ չեք արժևորում քաղաքացիների մոտ առաջացած հարցերը, ժամանակին չեք տալիս պարզաբանումներ, հանրամատչելի ներկայացնում իրավական դիրքորոշումը, որի հետևանքով քաղաքացու մոտ խորանում ու արմատավորվում են այս կամ այն որոշման օբյեկտիվության վերաբերյալ կասկածները»,- ասել է ՔԿ նախագահը` հանձնարարելով մարզային քննչական վարչությունների պետերին շաբաթը մեկ անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն։
Հ.Գրիգորյանը փաստել է, որ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության արդյունավետ կազմակերպման համար և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման, աշխատանքային կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1513 դիտում
16:56 23-12-2016
ՊԵԿ-ը նախատոնական օրերին ձեռնարկում է կոռուպցիոն երևույթների կանխարգելման հատուկ միջոցառումներ
Այս բաժնից
748 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1042 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
670 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան