1513 դիտում
16:56 23-12-2016
ՊԵԿ-ը նախատոնական օրերին ձեռնարկում է կոռուպցիոն երևույթների կանխարգելման հատուկ միջոցառումներ
Պետական եկամուտների կոմիտեն հատուկ հսկողություն է սահմանել աշխատակիցների կողմից վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը վերհանելու և կանխելու նպատակով: Հարկային տեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու հարկ վճարողների շփումների նկատմամբ և անհապաղ զեկուցել հարկային ծառայողի վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն դրսևորումների դեպքերում:
Հանձնարարվել է հարկ վճարողների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերի կամ արտաքին դիտարկման վերաբերյալ գրավոր հանձնարարականի առկայության դեպքում՝ բացառելով հարկ վճարողների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը: Վարքագծի կանոնների համաձայն՝ հարկային ծառայողը պարտավոր է խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, որոնց արդյունքում կխոչընդոտվի հարկային օրենսդրության պահանջների կատարումը: Նա պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վարկաբեկել հարկային ծառայությունը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը:
Հարկային ծառայողի վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին ահազանգել կոմիտեի նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-605 հեռախոսահամարով կամ զանգահարել թեժ գիծ՝ 060-544-444: Կոմիտեն պատրաստ է արագ արձագանքել և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
7155 դիտում
21:13 03-08-2018
Ոչ մի հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն երևույթների նկատմամբ. ՔԿ նախագահ
Այս բաժնից
673 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
973 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
601 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան