3702 դիտում
21:19 01-08-2018
Գլոբալ հիմնադրամը կշարունակի դրամաշնորհներով աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինային: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Վալերիա Գրիշեչկինան նախարարին է ներկայացրել տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի առաջընթացն ու խնդիրները: Նա նշել է, որ Հայաստանը զգալի ձեռքբերումներ է գրանցել երկու հիվանդությունների դեմ պայքարում, և, որ համագործակցությունն այդ ուղղություններով առաջիկա տարիներին ևս կշարունակվի:
Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո ղեկավարը նաև պատրասակամություն է հայտնել դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հնարավորինս աջակցել առողջապահության նախարարությանը` համակարգի բարեփոխումների ու ծախսարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գլոբալ հիմնադրամի ներկայացուցչին երկար տարիների համագործակցության համար, և նշել, որ կարվի հնարավորը ծրագրի արդյունքների կայունությունն ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
20:35 05-10-2023
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը
1290 դիտում
16:50 20-09-2014
ՀԿ-ները հետաքրքրված են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով
2260 դիտում
18:33 06-05-2019
Փաշինյանը չի՞ տեսնում՝ արևմտյան դրամաշնորհներով վարկաբեկում են ԱԱԾ-ն․ հյուրը՝ Մենուա Հարությունյան
Այս բաժնից
859 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
910 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
670 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է