Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատգամավորներ վերադարձրել են իրենց դիվանագիտական անձնագրերը. Տիգրան Բալայան. Tert.am
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախորդ շաբաթ դիմել էր այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեին դիվանագիտական անձնագրեր` հորդորելով դրանք հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/31/Tigran-Balayan/2755413]Tert.am[/url]-ը։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին և վերադարձրել են անձնագրերը», - ասաց նա:
Նրա խոսքով՝ ովքեր չեն վերադարձրել դիվանագիտական անձնագրերը, այսօրվանից դրանք համարվում են անվավեր, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է սահմանապահ ծառայությանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/07/31/Tigran-Balayan/2755413]կայքում[/url]։