211652_close_icon
views-count46192 դիտում article-date 18:18 30-07-2018

Ներսիկ Նազարյանի դեմ բողոքների հետքերով. ինչ է իրականում կատարվել. ArmLur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես հայտնի է` Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը հայտարարել է, որ Երեւանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը խլել է իր բիզնեսը: Մասնավորապես, նա ներկայացրել է, որ 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն: Մարտիրոսյանները Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար՝ «կռիշ ունենալ»․ որպես այդպիսին՝ հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել։ [url=https://armlur.am/827363/]ArmLur.am[/url]-ն այս առնչությամբ զրուցեց Սերգեյ Մարտիրոսյանի փաստաբան Արման Թամրազյանի հետ, ով նշեց, որ որևէ նման բան չկա: «Քրեական գործի նախաքննության ընթացքում դա ապացույցներով հերքվել է, ինչի հիման վրա էլ՝ քրեական գործի վարույթը կարճվել է։ «2017 թվականի մարտ ամսին նույն Զուրաբ Շամոյանի և Կարեն Մարտիրոսյանի հաղորդումների հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Սերգեյ Մարտիրոսյանի կողմից ինքնաիրավչություն կատարալու հոդվածով։ Այդ գործը 7 ամիս քննվել է և այդ ընթացքում Զուրաբ Շամոյանը և Կարեն Մարտիրոսյանը տարբեր ցուցմունքներ են տվել և նշել, որ Ներսես Նազարյանը հովանավորել է իրենց բիզնեսը և նրան գումարներ է տրվել։ Այս առումով պատշաճ քննություն է կատարվել, հարցաքննություններ են եղել, ստացվել են վերծանումներ։ Նախաքննության ընթացքում Սերգեյ Մարտիրոսյանի կամ Ներսես Նազարյանի կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելու փաստ չի հայտնաբերվել»։ Փաստաբանի խոսքով, բողոքավորները փորձում են այսպես օգտվել թավշյա հեղափոխության արդյունքներից` այն ենթատեքստով, թե նախկինում անաչառ չեն եղել դատարանները, սակայն փաստաբանը ընդգծեց, որ վերաքննիչ բողոքը մերժվել է հունիսին, երբ արդեն իշխանափոխություն էր եղել: Մանրամասները` [url=https://armlur.am/827363/]ArmLur.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր