Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձել է Կատյա Լելի նոր երգի համահեղինակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իսկապես հանդիսանում է Կատյա Լելի «Сполна» երգի համահեղինակը:
Դիվանագետը երգի տեքստը գրել է երգչուհու հետ կյանքում երկրորդ անգամ հանդիպելուց հետո, որտեղ Կատյա Լելը պատմել է իր կյանքի, հույզերի և ապրումների մասին:
Մարիա Զախարովայի խոսքերով, Կատյա Լելի պատմությունը իր վրա շատ է ազդել: Սյդ հանդիպումից հետո, ինպես խոստովանել է դիվանագետը, նա չի կարողացել քնել, իսկ հաջորդ առավոտյան նստել և գրել է տեքստը, որի մի քանի տող երգի մեջ են մտել: