Մարիա Զախարովան առաջարկում է հաջորդ «Եվրատեսիլ»-ին երգել Ասադի մասին և կրկներգ է գրել
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակչի արդյունքները և Ուկրաինայի տարած հաղթանակը, հաղորդում է Interfax-ը:
«Կարծում եմ, որ հաջորդ մրցույթի ժամանակ պետք է երգել Ասադի մասին՝
Assad bloody,
Assad worst,
Give me my prize
that we can host»,-Facebook-ի իր էջում կրկներգ է առաջարկել Զախարովան:
Հիշեցնենք, որ Ջամալայի «1944» երգը նվիրված էր իր հայրենի Ղրիմի թաթարների արտաքսմանը: