211652_close_icon
views-count2362 դիտում article-date 18:37 27-07-2018

Քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ ու փամփուշտներ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 15.00-ին, 1957 թ. ծնված Աշոտ Ա.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել «ԱԿՄ» տիպի և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգներ, ինքնաձիգի 7 պահունակ, տարբեր տրամաչափի 204 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ եղբորը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր