8597 դիտում
23:39 26-07-2018
Դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը․ News.am
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս պահին քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Հաղորդում է [url=https://news.am/arm/]News.am[/url]-ը։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/07/26/1101740/]Հիշեցնենք[/url], որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նմանատիպ նյութեր
20846 դիտում
23:54 27-07-2018
Դատարանում հրապարակվում է Քոչարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը (ուղիղ)․ NEWS.am
3270 դիտում
12:26 02-07-2020
Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները. News.am. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
508 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
529 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում