Հաղարծինցիներն իրենց հայհոյած բնապահպանների պատճառով են միջպետական ճանապարհը փակել․ «Առավոտ»
Միջպետական ավտոճանապարհն արդեն մի քանի անգամ փակած Հաղարծին եւ հարակից Թեղուտ համայնքների բնակիչները երեկ երեկոյան մարզային իշխանությունների հետ են հանդիպել: [url=https://www.aravot.am/2018/07/25/972139/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց Հաղարծինի գյուղապետ Գեւորգ Թամրազյանը:
Գյուղացիների պահանջն էր բնապահպան ակտիվիստներին հեռացնել «Դիլիջան ազգային պարկի» տարածքից: Ինչը, գյուղապետի խոսքով, հակասում է օրենքին: «Չկա նման օրենսդրություն, որպեսզի կատարվի բնակչության պահանջը: Նրանց վրդովմունքի պատճառը հասկանալի է, բայց որեւէ կերպ օրենսդրական դաշտում չէ: Չնայած՝ թե մարզպետն է եկել բողոքի ցույցի ժամանակ, թե ոստիկանության մարզային վարչության պետը, ժողովրդի հետ բացատրական աշխատանքներ ենք տարել, հորդորել, որ հետ կանգնեն իրենց պահանջից: Բնակիչները չեն պատկերացնում իրենց պահանջի օրինական հիմքերը, բայց բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացվեց: Միջպետական ճանապարհ փակելը ճիշտ չէ, առավել եւս այս նոր կառավարության օրոք այդ ճանապարհով հարցեր լուծելը ճիշտ չէ»,-ասաց Հաղարծինի համայնքապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2018/07/25/972139/]սկզբնաղբյուր[/url] կայքում։