211652_close_icon
views-count1551 դիտում article-date 12:28 25-07-2018

«Ծառուկյան» դաշինքից միանգամից մի քանիսն իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու են համարում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը: Սոցցանցերում արդեն իսկ նրանց PR-ով սկսել են զբաղվել իրենց հավատարիմները: Եվ եթե առաջին երկու թեկնածուների դեպքում «Ծառուկյան» դաշինքում ըմբռնումով են մոտենում, ապա Ա. Զուրաբյանի տարբերակը, մեր ունեցած տեղեկություններով, բավականին մտահոգել ու զայրացրել է շատերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր