2613 դիտում
11:23 25-07-2018
Անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակն ու ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունը չդարձնել մեկ զորավարժության գերի․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանում սկսել են աշխուժորեն քննարկել Վրաստանում օգոստոսի սկզբին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցության հարցը: Վրաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը մասնակիցների թվում է:
Հայաստանը դեռևս չի տալիս որոշակի պատասխան մասնակցության վերաբերյալ հարցին: Գրեթե կասկած չկա, որ Հայաստանի մասնակցության հարցում, այսպես ասած, միակ խնդիրը կարող է լինել Ռուսաստանը, հակառակ պարագայում դժվար է պատկերացնել այլ պատճառ, թե Երևանն ինչու պետք է անորոշություն ունենար այդ հարցում: Մենք դեռ չգիտենք իհարկե՝ ինչպիսին կլինի որոշումը, սակայն անկասկած է, որ խնդիրը հենց այդտեղ է, և այդ ուղղությամբ է, որ Երևանը հայացք է նետելու վերջնական որոշումից առաջ:
Ռուսաստանը մշտապես կոշտ է արտահայտվում Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության կապակցությամբ: Սա հասկանալի է, Մոսկվան չի ուզում դաշինքը տեսնել իր անմիջական կենսական շահերի տիրույթում: Բայց դա արդեն իրողություն է, և ակնհայտ է, որ Մոսկվան այդ հարցում այլևս ոչինչ անել չի կարող: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ինչ կարող է անել կամ ինչ կցանկանա անել ՆԱՏՕ-ն: Այստեղ դաշինքն ակնհայտորեն ձգտում է չսրել իրավիճակը և չգնալ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի՝ համարելով, որ վերջին հաշվով, ինքը Վրաստանում արդեն ներկա է, և այդ ներկայությունը թեև ֆորմալ դաշինքային չէ, այլ գործընկերային, այդուհանդերձ դե ֆակտո Վրաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո: Ահա ելնելով այդ իրողությունից՝ դաշինքը ձգտում է ավելորդ խնդիրներ չառաջացնել Ռուսաստանին գրգռելու մասով և գնալ փոխզիջման՝ չշտապելով անդամակցության հարցում: Այստեղ կարող ենք կանգ առնել և դիտարկել կամ պրոյեկտել իրավիճակը Հայաստանի մասով:
Այն, որ Երևանի համար ՆԱՏՕ-ի ֆորմատներին մասնակցությունն ու գործընկերությունը հիմնարար նշանակության ռազմաքաղաքական անհրաժեշտություն է, ենթակա չէ քննարկման: Միևնույն ժամանակ, թերևս քննարկման ենթակա չէ և այն, որ Հայաստանին պետք չէ Ռուսաստանի հետ որևէ լարվածություն ու կոնֆլիկտային վիճակ, եթե դա չի առնչվում կենսական պետական ու ազգային շահին և անվտանգությանը: Իսկ ասել, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցությունն այդպիսի հարց է, մեղմ ասած, կլինի չափազանցություն, որովհետև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը գործնականում ունի շատ ավելի կարևոր հենքեր և ուղղություններ, որոնք գուցե հնչեղ չեն, այսպես ասած, միջազգային լրահոսի մասով, սակայն շատ ավելին են իրենց էֆեկտիվության ներուժով:
Եվ ուրեմն՝ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի խնդիրը պետք է լինի հենց այդ ուղղությունները փայփայելը և դրանք ավելորդ ռիսկերից զերծ պահելը: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իշխանության պարագայում բազմաթիվ են տարբեր շահառու խմբերի փորձերը առաջացնել սրում, լարում ՌԴ-ի և Հայաստանի նոր կառավարության, Պուտինի և Փաշինյանի միջև՝ բարեբախտաբար, առայժմ թերևս հիմնականում անհաջող, ըստ երևույթին անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակն ու ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունն իր ամբողջականությամբ չդարձնել մեկ զորավարժության գերի, եթե Երևանին չհաջողվի բնականոն աշխատանքային գործընթացում չեզոքացնել Ռուսաստանից հնարավոր դժգոհությունը կամ այն մանիպուլյացիոն ալիքը, որն անկասկած հետևելու է մասնակցության որոշման դեպքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6872 դիտում
20:40 28-01-2021
Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, Երևան է վերադարձել հինգ գերի. Մուրադով
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»