5219 դիտում
14:31 24-07-2018
Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած Հայաստանի քաղաքացիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանատունը:
«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:
Այս պահին հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա:
Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 50-ի: Տուժել Է առնվազն 156 մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել Էր տվյալներ 20 զոհվածների եւ 69 հոսպիտալացվածների մասին: ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների եւ ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ Է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել Էին կրակից: Ինչպես հաղորդել Է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել Է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել Է, որը վերջին օրերին նպաստում Էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ Է հաստավել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում Է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ Է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1891 դիտում
14:40 25-08-2016
ՀՀ ԱԳՆ. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար
3708 դիտում
15:13 22-03-2016
Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար ստեղծվել է թեժ գիծ. ՀՀ ԱԳՆ
1129 դիտում
20:01 14-12-2022
Քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ. Արցախի Տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
778 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է