37789 դիտում
16:29 22-07-2018
Երևանում 21-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է CPS բենզալցակայանի երկաթե սյան մեջ․ կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում Արագածատոնի մարզի Ափնա գյուղի բնակիչ 21-ամյա Թեմուր Խուբոյանը իր վարած Opel մակնիշի 35 LG 916 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի 67/1 հասցեի դիմաց բախվել է CPS բենզալցակայանի երկաթե հենասյանը։
Վթարի հետևանքով վարորդ Թ, Խուբոյանն ու ուղևոր համագյուղացի 43-ամյա Կարեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած վարորդի ընկերները Երևանի Ճանպարհային ոստիկաններին ասում էին, որ Mercedes մակինիշի 14 OQ 414 համարանիշով ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Սակայն Ոստիկանությունը կարծում է, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+