43603 դիտում
21:56 29-07-2018
Խոշոր ավտովթար Երևանում, Opel-ը ՊՊԾ գնդի հարևանության մխրճվել է CPS բենզալցակայանի տարածք. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը, իր վարած Opel Astra մակնիշի 35 PD 478 համարանիշի ավտոմեքենայով, Խորենացի փողոցում՝ ոստիկանության ՊՊԾ գնդի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել CPՏ բենզալցակայանի մեջ՝ բախվելով հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Մկրտչյանը, ուղևոր, 18-ամյա Արևշատ Զաքարյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 18-ամյա ուղևոր Տաթևիկ Պետրոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցներից Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Խ. Մկրտչյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, նշված բենզալցակայանի աշխատակիցներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:
Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկություննը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+