4864 դիտում
15:08 17-07-2018
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ
Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության իր կոլեգաների հետ խոսել է զորակոչի շրջանում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին: Քննարկվել է նաև արդեն իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքը, որը փորձարկման է դրվել Նոր Նորքի զինկոմիսարիատում:
«Այդ ծրագիրը ենթադրում է հետևյալը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողով, որպես այդպիսին, չկա: Դրա փոխարեն այդ գործառույթները կատարում է 3 պոլիկլինիկա, փաստացի՝ զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է լինում այդ 3 պոլիկլինիկայում: Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաև մյուս զինկոմիսարիատների վրա: Իհարկե, պոլիկլինիկաների անձնակազմի անփորձության պատճառով արձանագրվել են որոշ թերություններ, որոնց մի մասը տեղում արագ շտկել ենք, մի մասին էլ ընթացքում ենք անդրադառնում»,- «[url=https://armenpress.am/arm/news/941045.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ պիլոտային այս ծրագիրը շարունակվի նաև մյուս զորակոչին՝ միգուցե միացնելով ևս մեկ մարզային զինկոմ, որպեսզի հաշվի առնվեն նաև մարզերի առանձնահատկությունները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
652 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
466 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
853 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ