4446 դիտում
19:49 16-07-2018
Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար. Արամ Սարգսյանը մասնակցել է ԵԿՄ նիստին
Այսօր, հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում՝ ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն է եղել, ինչպես նաև՝ միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս, վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր:
Նիստին ներկա են եղել 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, և այսօր ավելի քան երբևէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ են արել նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու և մասնակցություն ունենալու համար:
ԵԿՄ վարչության անդամները քննարկել են նաև կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5632 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
820 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ