211652_close_icon
views-count9543 դիտում article-date 18:24 16-07-2018

Զանգվածային ձերբակալություններ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում

Ադրբեջանցի իրավապահները կիրակի օրը լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել Սումգայիթ քաղաքում, որի նպատակը, ըստ իրավապահների, «կրոնական ծայրահեղականների և նրանց աջակցող արմատական ընդդիմության ներկայացուցիչների հայտնաբերումն էր»: «Թուրան» գործակալության տվյալներով՝ կիրակնօրյա գործողությունների ընթացում Սումգայիթում առնվազն ընթացքում 18 մարդ է ձերբակալվել: Իրադրությունը Սումգայիթում սրվեց, երբ սոցիալական ցանցերում սկսեցին քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքի գործողություն կազմակերպելու կոչեր հնչել: Ադրբեջանի ոստիկանությունը երեկ արգելափակել էր քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, քաղաքապետարանի շենքի մերձակայքում զրահատեխնիկա էր տեղակայվել: «Տեղական իշխանությունները հրահանգել էին դադարեցնել խանութների և սրճարանների աշխատանքը` մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Նմանատիպ նյութեր