211652_close_icon
views-count37918 դիտում article-date 22:11 15-07-2018

Գեղարքունիքի մարզում բախվել են Opel-ն ու Tuareg-ը. վերջինն էլ տապալել է բացօթյա զուգարանը. դասակի հրամանատարն անընդհատ ասում էր. «Ինչ լավ է, զուգարանում չէի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 26-ամյա Ռաֆիկ Սահակյանի վարած «Opel Vectra» մակնիշի 34 AV 581 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Հովսեփ Ավագյանի վարած Wolksvagen Tuareg մակնիշի 77 TS 377 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Tuareg-ը դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, հարվածել բացօթյա հատվածում տեղադրված զուգարանին, տապալել այն, այնուհետև առաջ ընթանալով, հարվածել գազատար խողովակին: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանայել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորութամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցին ասում էին, որ երկար ժամանակ դասակի հրամանատար Ա. Շահնազարյանը մետրը ձեռքին չափ ու ձև էր անում տապալված բացօթյա զուգարանի մոտ, անընդհատ ասելով. «Ինչ լավ է, մեջը չեմ եղել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր