9292 դիտում
20:29 12-07-2018
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության դեմ
Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին:
Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
15:28 29-06-2015
Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը
3400 դիտում
17:44 23-05-2017
Սա հակամարտությունը լուծելու փորձ չէ, սա հակամարտության մենեջմենթ է. Ալ. Իսկանդարյան
1323 դիտում
16:05 06-11-2015
Էդուարդ Շարմազանովը դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ
Այս բաժնից
667 դիտում
09:18 30-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
670 դիտում
23:32 29-01-2025
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
799 դիտում
22:38 29-01-2025
ՀՀ դեսպանը Սաքսոնիա Անհալթ դաշնային երկրամասում «խաղաղության խաչմերուկն» է ներկայացրել