ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը հետաքրքիր էր. Ա. Աշոտյանի երեք դիտարկումները
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը հետաքրքիր էր: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես հետևյալ դիտարկումներն է արել.
«Երեք դիտարկում՝
1. առկա ձեւաչափով բանակցությունների շարունակականություն
2. substantive negotiations (բովանդակային բանակցություններ) արտահայտության օգտագործումը, ինչը երկար ժամանակ Մամեդյարովի բառապաշարի մասն էր
3. Հերթական անգամ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների թվարկումը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի»,- գրել է Աշոտյանը: