3822 դիտում
18:31 16-10-2017
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթաժողով անցկացրեցին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)): ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցեց գագաթնաժողովին:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում:
Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:
Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ:
Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ:
Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ:
[b]
Ժնև, Շվեյցարիա, 16 հոկտեմբերի 2017թ.[/b]
Նմանատիպ նյութեր
4149 դիտում
20:42 12-07-2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը հետաքրքիր էր. Ա. Աշոտյանի երեք դիտարկումները
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը