3297 դիտում
20:57 11-07-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի առթիվ. հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հուլիսի 11-ին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ինչպես Բրյուսելից հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/940553.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյանի հետ հանդիպման առնչությամբ և նշեց, որ առաջիկայում կհանդիպեն արդեն Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն բոլոր պետությունների համար:
Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորեց Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, որն անցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։
Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի շենքում հանդիպում կունենա ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
12:31 14-07-2019
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Էմանուել Մակրոնին և Էդուարդ Ֆիլիպին
2385 դիտում
13:34 08-05-2017
Սթոլթենբերգը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Այս բաժնից
496 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
472 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ