1840 դիտում
21:02 04-08-2020
Քաղաքացիներից ստացված 5147 դիմում-բողոքներից 428-ը բավարարվել է, հարուցվել է 82 քրեական գործ. Դատախազություն
Քաղաքացիներից ստացված 5147 դիմում-բողոքներից 428-ը բավարարվել է, հարուցվել է 82 քրեական գործ, 1540 դիմումատուի տրվել է պարզաբանում։ Այս մասին [url=https://news.am/arm/news/595167.html?fbclid=IwAR2Sez1pvB2EZRXA2Z-YFbAxOF3NJWDsE3Ql6OoXzr_agqGLc3-8xhuQTA0#.XymBy2QQb5A.facebook]NEWS.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ քաղաքացիների ընդունելության թիվը մի փոքր նվազել է:
Բաղդասարյանը նշեց, որ մինչեւ արտակարգ դրությունը Դատախազությունում կազմակերպվել է 827 քաղաքացու ընդունելություն:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի տարածման վտանգը եւ ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները (ներառյալ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը, Երեւան քաղաքի, մարզերի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունները) մարտից առժամանակ դադարեցրել են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների եւ (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
«Բոլոր քաղաքացիներին դատախազների կողմից տրվել են պարզաբանումներ հեռախոսային կապի միջոցով: Չի եղել որեւէ քաղաքացի, որի բանավոր պահանջները անտեսվել են»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազի, տեղակալների, դատախազության վարչությունների պետերի, նրանց տեղակալների, դատախազների մոտ կազմակերպվել է 116 ընդունելություն:
«Մյուս մասը կազմակերպվել է Զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների դատախազությունների, ինչպես նաեւ մարզերի, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում: Մարզերի դատախազություններում կազմակերպվել է 440 ընդունելություն, Երեւան քաղաքի վարչական շրջաններում` 160, ՀՀ զինվորական դատախազությունում 111»,-ընդգծեց Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված դատախազ չկա, եղել են դեպքեր, սակայն առողջացել են:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
961 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության