Իսպանիայում ավանդական ցլավազքի ժամանակ տուժել է 5 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայում Սան-Ֆերմինայի փառատոնում ավանդական ցլավազքի ժամանակ տուժել է 5 մարդ: Տուժածներից 4-ը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ մեկ հոգու ցուլն է կոտոշներով հարվածել:
Իսպանական Պամպլոնայում ցլավազքը սկսվել է տեղի ժամանակով ուղիղ 8:00-ին և տևել ընդամենը երեք րոպե: Տուժածներից մեկը՝ Կանադայի քաղաքացի է:
Սան-Ֆերմինայի փառատոնը անցկացվում է Նավարայի հովանավորյալ սուրբ Ֆերմինայի պատվին, այս տարի այն կտևի հուլիսի 6-ից մինչև 14-ը:
Տոնական միջոցառումների թվում բազմաթիվ շքերթներ են, համերգներ, մանկական տոնակատարություններ և՝ իհարկե, ավանդական ցլավազքը՝ էնսյերոն: